Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց մեծ մասը դառնում են իրենց մոր կրկնօրինակը

Կանանց մեծ մասը դառնում են իրենց մոր կրկնօրինակը

Համաձայն նոր հետազոտության՝ 30-35 տարեկան հասակում շատ կանայք գիտակցում են, որ ժամանակն է դադարել ընդդիմանալ և պետք է ընդունել մայրերի հետ հայացքների ու սովորությունների նմանությունը:

 

Փորձագետները բացահայտել են, որ 31 տարեկանը կախարդական տարիք է, երբ կինն ամբողջությամբ ընդունում է մոր ճաշակն ու սովորույթները: Հարցմանը մասնակցել է 1000 կին, և նրանց կեսից ավելին ընդունել է, որ իրենց մայրերը ոգեշնչման ու նմանակման գլխավոր օբյեկտն են:

24 %-ը հաղորդել է, որ իրենք դիտում են նույն հեռուստաշոուները, ինչ որ իրենց մայրերը: 16 %-ն ունի նույն հոբբին, իսկ 15 %-ը զարմանքով հաղորդել է, որ նույն արտահայտություններն է օգտագործում, ինչ որ մայրը: 9 %-ին գրավում են նույն տեսակի տղամարդիկ, ինչ որ իրենց մայրերին: Հարցումը թույլ է տվել ենթադրել, որ կանանց մեծամասնությունը 30-35 տարեկանում վերածվում է իրենց մայրերին: Նման վարք բնորոշ է 52 %-ին:

Ինչ վերաբերում է մնացած տարիքներին, ապա կանանց միայն 5 %-ն է նշել, որ նմանվել են իրենց մայրերին 20 տարեկան հասակում: 26 %-ը համարում է, որ իրենց մայրերին են նմանվել 35-40 տարեկան հասակում, 10 %-ը՝ 40-50 տարեկան հասակում: Ստացվում է, որ միայն 7 %-ն է համարում, որ իր պահվածքը նման չէ մոր պահվածքին:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ